Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ֆերդինանդի պայմանագիրը կլրանա այս ամռանը և ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել այն: Այդ պարագայում Ռիոն կարող է թուրքական ակումբ տեղափոխվել անվճար:
34-ամյա Ֆերդինանդը «Յունայթեդում» է 2002թ-ից: Մանսակցել է 418 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ: Պաշտպանը նախկինում հանդես է եկել «Վեստ Հեմում», «Բորնմուտում» և «Լիդսում»: Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է 81 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Ֆերդինանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3.5 մլն ֆունտ: