• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գայլերի ոհմակին միացավ ևս մեկ գիշատիչ

«Վուլվերհեմպտոնը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Դիեգո Կոստայի տեղափոխության մասին։

Կոստան առանց ակումբի է հունվարից, երբ բաժանվեց «Ատլետիկո Մինեյրոյից»: Միգուցե մեկ այլ անգամ «Վուլվերհեմպտոնը» ուշադրություն չդարձներ Դիեգոյին, սակայն «գայլերի» նորեկ  Սաշա Կալաջիչը լուրջ վնասվածք ստացավ արդեն ակումբի կազմում իր դեբյուտային խաղում։

Քանի որ տրանսֆերային պատուհանն արդեն փակվել էր Կալաջիչի վնասվածքի պահին, «Վուլվերհեմպտոնը» ստիպված եղավ դիմել ազատ գործակալների շուկա՝ ամրացնելու համար այն դիրքը, որտեղ մնացել էր միայն 31-ամյա Ռաուլ Խիմենեսը:

Արդյունքում «գայլերը» Կոստայի հետ պայմանագիր կնքեցին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ Դիեգոն միացավ անգլիական ակումբին այն բանից հետո, երբ նա աշխատանքի թույլտվություն ստացավ ՖԱ-ին դիմելու արդյունքում:

Իր կարիերայի սկզբում բրազիլական ծագումով 33-ամյա իսպանացին երեք մրցաշրջան է անցկացրել «Չելսիում»՝ խփելով 58 գոլ 120 խաղում և նվաճելով Պրեմիեր լիգայի երկու տիտղոս Լիգայի գավաթով:

«Մենք շատ ուրախ ենք տեսնել Դիեգո Կոստային «գայլերի» շարքերում: Դիեգոն՝ ամենաբարձր մակարդակի սերիական հաղթողը, կավելացնի ինչ-որ յուրահատուկ բան մեր հանդերձարանում և խաղադաշտում, և մենք անհամբեր սպասում ենք այս մրցաշրջանում մեր հանդիպումների և մարզումների վրա նրա ազդեցությանը»,- ասել է «գայլերի» նախագահ Ջեֆ Շին:

Կոստան իր նոր ակումբի կազմում իր նորամուտը կնշի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, եթե, իհարկե, այս խաղը չհետաձգվի։

Հետաքրքիր փաստեր