«Լիոնի» նախկին հարձակվող Բաֆետիմբի Գոմիսի համար մղվող պայքարում հաղթել է «Սուոնսի Սիթին»: Ֆուտբոլիստն ուելսյան ակումբում արդեն բուժզննում է անցել և համաձայնեցրել է անձնական պայմանագիրը:
Գոմիսը նաև «Նյուքասլի» տրանսֆերային նպատռակն էր: Նախորդ ամառ «կաչաղակները» կարողացան 8 մլն ֆունտով համաձայնության գալ տրանսֆերային արժեքի հարցում, սակայն անձամբ Բաֆետիմբին չցանկացավ տեղափոխվել «Նյուքասլ»:
Այս ամռանը Ալան Պարդյուի թիմը կրկին հետաքրքրվում էր 28-ամյա ֆրանսիացով, սակայն «Սուոնսին» կարողացավ նրա համար պքարում հաղթող դուրս գալ: «Լիբերթիում» Գոմիսը կվաստակի շաբաթական 80 հզր ֆունտ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երկուշաբթի օրը Գոմիսը ժամանել է «Սուոնսիի» մարզաբազա, և այժմ մնում է, որ կողմերը համաձայնեցնեն վերջին դետալները: