«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը խոստովանել է, որ նրան հաճելի է լսել «Չելսիի» հետաքրքրության մասին իր անձի շուրջ:
Պոյետը՝ որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել լոնդոնյան ակումբում 1997-2001 թվականներին: 45-ամյա ուրուգվայցին բարեհաջող մարզում է «Բրայթոնը», որն այժմ տեղ է զբաղեցնում Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆում:
Միևնույն ժամանակ նա «Չելսիի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է: Այս պաշտոնն արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո թափուր կլինի, երբ Ռաֆայել Բենիտեսի պայմանագիրը լրանա: Նման ակումբի հետաքրքրությունը Գուսին հաճելի է:
-Ցանկանում եմ հասնել ամենաբարձր մակարդակին: Եթե դա լինի Պրեմիեր Լիգան և «Չելսին», ֆանտաստիկ է: Այսպիսին է իմ նպատակը: Բոլորն այդ գիտեն, ես չեմ թաքցնում ցանկություններս:
Ինձ դուր են գալիս նման ենթադրությունները, քանի որ դա նշանակում է, որ ինչ-որ մի բան ճիշտ ենք անում: Մինչդեռ սա ոչ մի կերպ չի փոխում իմ ներկայիս կյանքը,- հայտնել է Պոյետը: Sky Sports