«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի մարզավիճակը հեռու է եղել իդեալականից:
Վերջին երեք տարիների ընթացքում Բաստիանի մասնակցությունը «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայի խաղերին կրճատվել է՝ 27, 22 և 15 մասնակցություն 2014/15 մրցաշրջանում:
Մյունխենյան ակումբի մենկարկային կազմում տեղի խնդիրներ ունենալու պատճառով 31-ամյա կիսապաշտպանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»: Սակայն Գվարդիոլան մտավախություն ունի, որ իր նախկին ֆուտբոլիստը ֆիզիկական պատրաստականության պատճառով խնդիրներ կունենա Պրեմիեր Լիգայում:
-Եթե նա առողջական խնդիրներ չունենա, ապա կարծում եմ, որ հաջողակ կլինի «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:
Ցավոք վերջին երեք մրցաշրջանների ընթացքում նրա մարզավիճակը հեռու է եղել իդեալականից,- ասել է Գվարդիոլան: BBC