«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին խոստացել է թիմում պահել առաջատարներին և ամռանը մի քանի նոր խաղացողներ ձեռք բերել:
Վաստակելով 72 միավոր՝ «Տոտտենհեմին» չհաջողվեց անցնել «Արսենալին» և նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Լևին արդեն հասկացրել է, որ այս առաջադրանքի կատարման համար պատրաստվում է ուժեղացնել կազմը:
-Կարող եմ հայտնել, որ մենք հետագայում էլ փորձելու ենք թիմն ավելի ուժեղացնել և պատրաստվում ենք պահել առանցքային ֆուտբոլիստներին:
Մենք նաև անհամբերությամբ ենք սպասում Սանդրոյի և Յունես Կաբուլի վերադարձին, որոնք բաց են թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը, սակայն այժմ շատ մոտ են ապաքինմանը,- հայտնել է Լևին: London24