• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանիել Սթարիջ.«Կարող եմ այս մրցաշրջանում 20 գոլ խփել»

Դանիել Սթարիջ«Չելսի»-ի հարձակվող Դանիել Սթարիջը հայտարարել է, որ եթե իրեն հիմնական կազմում տեղ տան, ապա կարող է մրցաշրջանում 20 գոլ խփել:

23-ամյա Սթարիջը մեկն է այն երկու հարձակվողից, ովքեր Շվեդիայի դեմ ընկերական խաղի համար հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական:

 
Մրցաշրջանում Սթարիջը առաջին անգամ մեկնարկային կազմում է եղել հոկտեմբերի 31-ին՝ Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում՝ 5:4: Մնացած 11 խաղերում Սթարիջը դուրս է եկել փոխարինման, խաղացել է 271 րոպե և խփել 2 գնդակ:

 
Ֆուտբոլիստին չի գոհացնում խաղային այսքան քիչ ժամանակը: Իսկ եթե խաղում է, ապա վինգերի և ոչ կենտրոնական հարձակվողի դիրքում: Դանիելը վստահ է, որ կարող է շատ գոլ խփել, եթե իրեն գործողությունների ազատություն տան:

 
-Ես հուսով եմ, որ մեկ մրցաշրջանում կխփեմ 20 գոլ: Դժվար է ասել՝ կստացվի արդյոք դա իմ մոտ, սակայն եթե խաղացողը տեղ ունի հիմնական կազմում, ապա երբեք բաց չի թողնի իր հնարավորությունը:

 
Ես կենտրոնական հարձակվող եմ և ավելի շատ կարող եմ օգնել հենց այդ դիրքում: Ես պատրաստ եմ անել ամեն ինչ իմ թիմի հաղթանակի համար,- Սթարիջի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր