• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզը ներողություն է խնդրել «Բրենտֆորդի» խաղացողից (տեսանյութ)

Դավիդ Լուիզ«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը ներողություն է խնդրել «Բրենտֆորդի» կիսապաշտպան Ջեյկ Ռիվզից:

Անգլիայի գավաթի 4-րդ փուլի «Չելսի»-«Բրենտֆորդ» խաղի վերջնամասում Լուիզն ուսով կոպիտ հարվածեց 19-ամյա Ռիվզի դեմքին: Ֆուտբոլիստը ստիպված էր լքել դաշտը՝ թողնելով խաղընկերներին 10 հոգով: Ակումբն արդեն 3 փոփոխություններն էլ կատարել էր: Այս խաղում «ազնվականները» վստահ հաղթանակ տարան 4:0 հաշվով:

Խաղից հետո Լուիզը, որն այս խախտման համար ընդամենը դեղին քարտ ստացավ, ներողություն է խնդրել մրցակցից: Ինչպես հայտնում է «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Ուվե Ռոսլերը, ներողությունն ընդունված է:

-Լուիզը մտավ մեր հանդերձասրահ և ներողություն խնդրեց Ջեյկից: Սա իսկապես ֆանտաստիկ քայլ է:

Ես այնքան էլ լավ չեմ դիտարկել այդ դրվագը, սակայն Ջեյկն այժմ լավ է: Նա ցանկանում էր շարունակել խաղը, սակայն մեր բժշկական անձնակազմը պնդեց, որ այդ բանը չանի: Ամեն դեպքում անվտանգությունն ամեն ինչից վեր է,- հայտնել է մասնագետը: ESPN

Հետաքրքիր փաստեր