«Չելսիի» 22-ամյա կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեի համար մղվող պայքարում հաղթող դուրս եկավ գերմանական «Վոլֆսբուրգը»:
Հայտնի է, որ Քևինի համար մի քանի ակումբներ էին պայքարում, որոնցից էր նաև Մադրիդի «Ատլետիկոն»: Սակայն միայն «Վոլսբուրգը»՝ շնորհիվ իր հովանավոր «Volkswagen» ավտոմոբիլաշինական ընկերության, համաձայնվել է վճարել պահանջվող 18 մլն ֆունտը:
-Մենք դեռ պատրաստ չենք տրանսֆերը հաստատելուն, սակայն գործնականում համաձայնության ենք եկել «Չելսիի» հետ,- տեղական Wolfsburger Nachrichten թերթին տված հարցազրույցում հայտնել է «Վոլֆսբուրգի» տնօրեն Կլաուս Ալլոֆսը: