«Մանչեսթեր Յունայթեդի» 1-ին համարը և աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահ Դավիդ Դե Խեան չի մասնակցի 2022 թվականի Աշխարհի առաջնությանը՝ առանց անգամ Քաթարի մրցաշարի Իսպանիայի ընդլայնված կազմի մեջ մտնելու:
Թեև դա դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն AS-ը պնդում է, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնիկեն ընդլայնված հայտում ներառել է հինգ դարպասապահների, այդ թվում՝ երեքը՝ Պրեմիեր լիգայից։
Այդ երեքն են «Բրենտֆորդից» Դավիդ Ռայան, «Բրայթոնից» Ռոբերտ Սանչեսը և «Չելսիից» Կեպա Արիզաբալագան: Նրանց համալրում են Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ունայ Սիմոնը և «Խետաֆեի» ֆուտբոլիստ Դավիդ Սորիան, իսկ Դե Խեան տեղ չի գտել 55 խաղացողների մեջ։
Նշենք, որ այս մրցաշրջանում Դե Խեան անվիճելի թիվ մեկն է «Յունայթեդում», իսկ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բազմիցս նշել է Դավիդի խաղը։ Չնայած, ակումբը չի շտապում նոր պայմանագիր առաջարկել 31-ամյա իսպանացուն։