Հոլանդիայի ազգային հավաքականի և «Միլանի» կիսապաշտպան Նայջլ դե Յոնգը հերքել է Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մասին լուրերը:
Որոշ աղբյուրների համաձայն, դե Յոնգը մտածում է «Միլանից» հեռանալու մասին, քանի որ իտալական ակումբի նոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի:
Միաժամանակ լուրեր հայտնվեցին, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիր են ցանկանում ստորագրել «Արսենալը» և «Քուինս Պարկ Ռեյնջերսը»:
-Ես ինձ լավ եմ զգում Միլանում: Կարող եմ ասել, որ «Միլանից» հեռանալու մասին չեմ մտածում: Կարծում եմ, որ այժմ ակումբային գործերից խոսելու լավագույն պահը չէ: Այժմ ես կենտրոնացած եմ միայն հավաքականում իմ խաղերի վրա,- ասել է դե Յոնգը: Dello Sport