
որտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի ծառայություններով։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գալագերը «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 12 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Կոնորը պատրաստ է այս ամառ լքել «Չելսին»։ Ըստ Sky Sport Germany-ի Դորտմունդի «Բորուսիան» այն ակումբներից մեկն է, որոնք հետաքրքրված են Անգլիայի հավաքականի 23 ամյա կիսապաշտպանի ծառայություններով:
Սակայն «Բորուսիան» առայժմ միայն հետևում է Գալագերի շուրջ ստեղծված իրավիճակին և դեռ չի մտել բանակցությունների մեջ։
Հավելենք, որ Գալագերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Վեստ Հեմը»։