Կոտ դը Իվուարի հավաքականի հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնել է «Գալաթասարայից» հեռանալու մասին և այժմ պատրաստ է վերադառնալ «Չելսի»:
Կիրակի օրը հայտնի դարձավ, որ 36-ամյա Դրոգբան չի երկարաձգի պայմանագիրը, որը կլրանա մի քանի շաբաթից: Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը Դիդեն կմասնակցի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Ֆրանսիական Le 10 Sport պարբերականը հայտնել էր, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է Դրոգբային վերադարձնել «Սթեմֆորդ Բրիջ»: Չի բացառվում, որ այժմ Դրոգբան իրեն կփորձի մարզչական ոլորտում: