Անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը, ով հայտնել է կարիերան ավարտելու մասին, չի պատրաստվում հեռանալ ֆուտբոլից: Հաղորդվում է, որ 38-ամյա կիսապաշտպանը կդառնա ՄԼՍ-ի ակումբներից մեկի սեփականատերը:
Այս մասին հայտնել է ամերիկյան ֆուտբոլային առաջնության փոխնախագահ Դեն Կորտմանեսը: Կոնկրետ որ ակումբով է հետաքրքրված Դևիդը, առայժմ հայտնի չէ:
Կորտմանեսի խոսքերով, այս հարցը դեռ օրակարգում չէ, սակայն Բեքհեմը հասկացնել է տվել, որ լրջորեն հետաքրքրված է դրանով:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Բեքհեմը տեղափոխվեց ՄԼՍ, որտեղ պաշտպանեց «Լոս-Անջելես Գելեքսիի» մարզական պատիվը: