• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գիգգսը կարող է վերսկսել իր մարզչական կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգգսը մոտ է իր մարզչական կարիերան վերսկսելուն։

Հիշեցնենք, որ 49 ամյա Գիգգսը կորցրել է իր աշխատանքը Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այն ​​բանից հետո, երբ նրա դեմ գործ է հարուցվել ընկերուհուն՝ Քեյթ Գրևիլին ծեծելու համար։ Ռայանին մեղադրել են նաև աղջկա նկատմամբ վերահսկիչ և հարկադրական վարքագծի մեջ։

Այնուամենայնիվ, հուլիսին, երկրորդ վերանայումից հետո, Մանչեսթերի թագի դատարանը որոշեց հանել Գիգգսի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները և կարճել գործը:

Ըստ The Sun-ի՝ Գիգգսն այժմ պատրաստվում է վերադառնալ ֆուտբոլ: Ռայանը ցանկանում է դառնալ «Լիգա 2»-ի «Սալֆորդի» մարզիչ, որտեղ նա համասեփականատեր է Գարի Նևիլի, Ֆիլ Նևիլի, Փոլ Սքոուլզի, Նիկի Բաթոնի, Դևիդ Բեքհեմի և սինգապուրցի գործարար Փիթեր Լիմի հետ:

«Սալֆորդը» ներկայումս զբաղեցնում է 19-րդ տեղը Չորրորդ դիվիզիոնում՝ պարտվելով նոր մրցաշրջանի մեկնարկային ութ խաղերից հինգում, չնայած նախորդ մրցաշրջանում մասնակցել է Երկրորդ լիգայի փլեյ-օֆֆ փուլին:

Հետաքրքիր փաստեր