• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Դեյնը վստահ է, որ ամռանն «Արսենալը» կհամալրվի

Դևիդ Դեյն«Արսենալի» նախկին փոխնախագահ Դևիդ Դեյնը վստահ է, որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բաց չի թողնի հնարավորությունը՝ այս ամռանը մեծ գումարներ ծախսել թիմն ուժեղացնելու համար:

Ըստ մամուլում տեղ գտած շշուկների՝ Վենգերն ունի մոտ 70 մլն ֆունտ ամառային տրանսֆերների համար: Դեյնը՝ Արսենի լավագույն ընկերներից մեկը, համոզված է, որ ֆրանսիացի մասնագետը կհամալրի թիմը:

-Փաստ է, որ նա համալրման կարիք ունի: Եվ ես գիտեմ, որ Վենգերը դա կանի: Նա աշխարհի լավագույն մարզիչներից է: Նա մարզում է 30 տարի և գիտի, թե ինչ է անում: Նա գիտի, թե ինչ է ուզում և ամեն ինչ արվում է միայն ճիշտ տաղանդների որոնման համար:

Երկար և դժվարին մրցաշրջան է, սակայն ես մնում եմ Արսենի մեծ երկրպագուն: Նա ֆենոմենալ աշխատանք է կատարել և տարեցտարի շարունակում է նույն ոգով,- հայտնել է Դեյնը The Sun պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր