«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը թիմի հարձակվող Ուեյն Ռունիից սպասում է ընթացիկ մրցաշրջանում խփած 30 գնդակ:
Շաբաթ օրը «Կրիստալ Փելեսի» հետ խաղում (2:0) Ռունին խփեց մրցաշրջանում իր առաջին գոլը: Տրանսֆերային պատուհանն արդեն վաղուց փակ է, և խաղով կարելի է իմանալ՝ արդյոք Ռունին երջանուկ է «Յունայթեդում», թե՝ ոչ:
Նախորդ մրցաշրջանում Ռունին կատարում էր կիսապաշտպանի պարտականությունները և այդքանով հանդերձ 16 գոլի հեղինակ դարձավ: Սակայն Մոյեսը չի պատրաստվում 27-ամյա անգլիացուն օգտագործել իր համար ոչ հարազատ դիրքում: Դևիդի կարծիքով, Ռունին հարձակման գծում խաղալով կարող է 30 գոլ խփել:
-Մենք կփորձենք հասնել դրան: Նա կարող է մեկ մրցաշրջանում 30 գոլ խփել: Կարծում եմ՝ դա պետք է լինի հենց Ռունիի նպատակը,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: