«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ձախողված մրցաշրջանի ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:
«Շախտյորի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղին «Յունայթեդը» մոտեցել է տնային երկու անընդմեջ պարտությունից հետո: Վերջին անգամ «մանկունյանցիները» տանը երեք աընդմեջ խաղերում պարտություն են կրել 1962 թվականին, երբ դեռ Մոյեսը չէր ծնվել:
-Այս արդյունքի ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Շատ դժվար է, քանի որ յուրաքանչյուր խաղում մեզնից հաղթանակ են սպասում, իսկ Պրեմիեր Լիգայում շատ են ուժեղ թիմերը: Յուրաքանչյուր քայլ մենք պետք է ավելի լավ անենք:
Մենք փորձելու ենք ավելի շատ պահեր ստեղծել, ավելի լավ պաշտպանվել: Մենք փորձելու ենք բոլոր ցուցանիշներով դառնալ ավելի ուժեղ,- Մոյեսի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: