
«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն խոստովանել է, որ միշտ երազել է «Ռեալում» խաղալու մասին։
Կայսեդոն քիչ էր մնում հունվարին հեռանար «Բրայթոնից», սակայն «ճայերը» մերժեցին «Արսենալի» երկու առաջարկներն էլ՝ Էկվադորի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Կայսեդոն շարունակում է մնալ մեծ ակումբների ուշադրության կենտրոնում, և հավանականություն կա, որ 21 ամյա կիսապաշտպանը կլքի Պրեմիեր լիգան՝ կարիերան Մադրիդում շարունակելու համար։
«Ինձ դուր է գալիս «Ռեալը», ես միշտ երազել եմ խաղալ «Ռեալում»:
«Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում, ինչու՞ մի օր չգնամ «Ռեալ» և չհաղթեմ Չեմպիոնների լիգան: Սա իմ գլխավոր երազանքն է»,- Կայսեդոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: