• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա Լիգայի եզրափակիչ. «Բենֆիկա» – «Չելսի» (անոնս)

Բենֆիկա - ՉելսիԵվրոպա Լիգայի եզրափակիչ խաղում Հոլանդիայի «Ամստերդամ Արենա» մարզադաշտում միմյանց կհանդիպեն Լիսաբոնի «Բենֆիկան» և Լոնդնոի «Չելսին»:

Ժորժե Ժեզուսի թիմը վերջին երեք մրցաշրջանում կարողանում էր հասնել առաջնության կիսաեզրափակիչ և միայն այս տարի պորտուգալական ակումբին հաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Իրենց ճանապարհին «արծիվները» պայքարից դուրս թողեցին «Բորդոյին», «Բայերին», «Նյուքասլին»: Պորտուգալական ակումբը որոշակի խնդիրներ ունեցավ միայն «Ֆեներբահչեյի» հետ կիսաեզրափակիչ խաղում: Նախորդ շաբաթ «Բենֆիկան» ներքին առաջնությունում չեմպիոնությունը զիջեց իր սկզբունքային մրցակից «Պորտուին»:

Իսկ ահա «Չելսիի» համար չի կարելի մրցաշրջանը հաջողված համարել: «Ազնվականները» Պրեմիեր Լիգայում բավարարվեցին միայն լավագույն քառյակում տեղ զբաղեցնելով, իսկ Չեմպիոնների Լիգայում չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը:

«Չելսին» խաղին կներկայանա լուրջ կորուստով: Եզրափակչում իր թիմին չի կարողանա օգնել Էդեն Ազարը: Պորտուգալական ակումբը այս հարցում կորուստներ չունի:

Ընդհանուր առմամբ ակումբները եվրոգավաթներում հանդիպել են երկու անգամ: Երկու խաղերն էլ տեղի են ունեցել Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանում, երբ «Չելսին» 1:0 և 2:1 հաշվով հաղթեց «Բենֆիկային», իսկ հետո հաղթեց եզրափակչում:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր