Եվրոպա Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր բելգիական «Անդերլեխտին»։
Դաշտի տերերը կամային հաղթանակ տարան լոնդոնյան ակումբի նկատմամբ։ «Տոտտենհեմի» միակ գոլը խաղի 4-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիկսենը։
Այս խաղից հետո խմբի առաջատարը դարձավ «Մոնակոն», իսկ «Տոտտենհեմը» և «Անդերլեխտն» ունեն չորսական միավոր։
Գոլեր․ Էրիկսեն՝ 4ր, Ժիյե՝ 13ր, Օկակա-Չուկա՝ 75ր։