«Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց «Դնեպրի» հետ:
Ուկրաինայում կայացած խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Դնեպրը»: Այս անգամ էլ առաջինը հաջողության հասան Խուանդե Ռամոսի սաները, սակայն լոնդոնյան ակումբը կամային հատկանիշներ դրսևորեց և կարողացավ դուրս գալ ծանր իրավիճակից:
56-րդ րոպեին տուգանային հարվածից հաշիվը հավասարեցրեց Քրիստիան Էրիկսենը, իսկ հետո Էմանուել Ադեբայորը հաղթական նժարն ուղղեց իր թիմի կողմը՝ դառնալով դուբլի հեղինակ:
Գոլեր. Զոզուլյա՝ 47ր. Էրիկսեն՝ 56ր, Ադեբայոր՝ 65ր, 69ր:
Հեռացում. Զոզուլյա՝ 62ր: