• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Զիդանը տպավորված է Գարեթ Բեյլով

Զինեդին ԶիդանՖրանսիական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում իրեն ամենից շատ տպավորել է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլնը:

Արդեն այս ամռանը Զիդանը կարող է աշխատանքի անցնել «Ռեալի» մարզչական շտաբում: Մադրիդյան ակումբը վաղուց է ցանկանում ձեռք բերել ուելսցի ֆուտբոլիստին:

-Ֆուտբոլիստը, ով ընթացիկ մրցաշրջանում ինձ ամենից շատ է տպավորել, հանդես չի գալիս Չեմպիոնների Լիգայում: Նա մասնակցում է մեկ այլ առաջնության (Եվրոպա Լիգային) և նա Գարեթ Բեյլն է:

-Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նրա արագությունը սարսափելի է, իսկ արագացումը՝ անհավանական: Բացի դա, նա լավ տեխնիկա ունի, ինչը շատ կարևոր է: Մենք չպետք է մոռանանք, որ նա շատ լավ է ֆուտբոլ խաղում:

Նա իսկապես տպավորել է ինձ: Ես նրա խաղը մի քանի անգամ եմ տեսել: «Լիոնի» հետ խաղում ես հետևում էի նրան: Ամեն անգամ նա գնդակ ստանալիս զարմացնում էր ինձ,- Զիդանի խոսքերն է մեջբերում ESPN-ը: