Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հերթական անգամ իր հիացմունքն է արտահայտել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի նկատմամբ և հայտնել, որ կցանկանար ուելսցի ֆուտբոլիստին տեսնել «Ռեալում»:
-Ես հետևում եմ «Տոտտենհեմին», որովհետև Գարեթ Բեյլը խաղում է այնտեղ: Բացառությամբ Ռոնալդուի և Մեսսիի՝ նա հենց այն խաղացողն է, որն ինձ ամենաշատն է հիացրել: Նա փայլուն ֆուտբոլիստ է:
Բեյլն ամենաշատն ինձ հիացրել է իր կայունությամբ: Նա լավն է ոչ միայն մեկ-երկու խաղերում: Գարեթը ամեն անգամ խփում է արդյունավետ և շատ կարևոր գոլեր: Բեյլը շատ արագ է, տեխնիկապես՝ ուժեղ և համարձակ:
Իհարկե, բոլոր տաղանդավոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են հայտնվել Մադրիդի «Ռեալում»: Նա բավականին լա՞վն է «Ռեալի» համար: Իհարկե: Նա ավելի քան լավն է «Ռեալում» հանդես գալու համար,- հայտնել է Զիդանը: Daily Mirror