• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդեն Ազարը բաց կթողնի նվազագույնը երկու շաբաթ

Էդեն Ազար«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը երկու շաբաթ: Ազարն այդ վնասվածքը ստացել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ խաղի ժամանակ:

23-ամյա բելգիացին արդեն առաջին խաղակեսում ստիպված լքեց խաղադաշտը՝ տեղը զիջելով Անդրե Շյուրլեին, ով դարձավ գոլի հեղինակ:

-Այդ վնասվածքը ծնկատակի ջլի հետ է կապված, սակայն ես չեմ կարող հասկանալ լրջության աստիճանը: Եթե անգամ այն լուրջ չլինի, ապա երկու շաբաթ նա չի կարող խաղալ,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր