«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն իր ակումբակից Քևին Դե Բրյույնեին խորհուրդ է տվել հունվարին լքել «Սթեմֆորդ Բրիջը»:
«Կապույտների» երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին Կոլումբիայի դեմ Բելգիայի հավաքականի ընկերական խաղին, որին հետևում էր լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Ի տարբերություն Էդեն Ազարի, Դե Բրյույնեն «Չելսիում» ոչ հաճախ է խաղալու հնարավորություն ստանում: Էդենի կարծիքով, Դե Բրյույնեի համար լավագույն տարբերակը վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելն է:
-Եթե նա չի խաղում, ապա ավելի լավ կլինի, եթե հեռանա: Շատ դժվար կլինի աշխարհի առաջնությանը մասնակցել առանց խաղային պրակտիկայի: Եթե մենք ցանկանում ենք ապագայում ավելի լավ Քևին տեսնել, ապա նա պետք է հեռանա «Չելսիից»,- Het Nieuwsblad-ին տված հարցազրույցում ասել է Ազարը: