«Ֆուլհեմի» 21-ամյա կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը առաջին անգամ Գանայի ազգային հավաքականից հրավեր է ստացել:
Ֆրիմպոնգը խաղացել է Անգլիայի մինչև 16 և մինչև 17 տարեկանների հավաքականներում, սակայն նախորդ մրցաշրջանի ավարտին Էմանուելը ընդունեց Գանայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը:
Այսօր պարզ դարձավ, որ ֆեդերացիան պահել է իր խոսքը և հրավիրել է Ֆրիմպոնգին, ով լինելով «Արսենալի» ֆուտբոլիստ, այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ֆուլհեմում»:
Ավելացնենք, որ «Ֆուլհեմ» տեղափոխվելուց հետո Ֆրիմպոնգը մասնակցել է ընդամենը 2 խաղի, սակայն Մարտին Յոլը արդեն հայտնել է, որ ցանկանում է գնել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները: