Խոսելով «Վեստ Հեմում» իր ելույթների մասին՝ Էնդի Քերոլը հայտնել է, որ ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Չնայած որ «կարմիրները» վերջին խաղերում խնդիրներ են ունենում հարձակման գծում, իսկ Քերոլը, ընդհակառակը, սկսել է ավելի արդյունավետ գործել, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնեց, որ չի զղջում Քերոլին բաց թողնելու համար:
Ակնհայտ է, որ մերսիսայդյան ակումբը հետաքրքրված չէ Քերոլի ծառայություններով: Սպասվում է, որ ամռանը Էնդիի համար առաջարկ կանեն «Վեստ Հեմը» և նրա նախկին ակումբ «Նյուքասլ Յունայթեդը»:
-«Վեստ Հեմը» մեծ ակումբ է և ես պատճառ չեմ տեսնում այստեղ չմնալու համար: Ինչու՞ ոչ: Չգիտեմ թե արդյունքում ինչ կստացվի, դրա համար մենք պետք է սպասենք: Այստեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն ֆանտաստիկ է,- Քերոլի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: