«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը մեկուկես ամիս:
Անգլիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստն այդ վնասվածքն ստացել է Պրեմիեր Լիգայում «Ստոկ Սիթիի» դեմ խաղի ժամանակ, որտեղ նա կատարում էր աջ եզրային պաշտպանի պարտականությունները:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, խորքային բուժզննումը ցույց է տվել, որ Յանգի ապաքինման համար կպահնջվի նվազագույնը վեց ամիս:
Էշլիի կորուստը մեծ խնդիր կլինի «կարմիր սատանաների» համար, քանի որ այժմ բացակայում է նաև Անտոնիո Վալենսիան: