«Էվերթոնը» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգային: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը՝ հղում անելով իսպանական մամուլին:
25-ամյա Բանեգան դուրս մնաց աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հայտացուցակից, ինչի համար այժմ կիսապաշտպանը, ով «Վալենսիայում» ապագա չունի, նոր ակումբ է փնտրում:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ցանկանում է Էվերի միջոցով ուժեղացնել իր թիմի միջին գիծը: Ակնհայտ է, որ Եվրոպա Լիգայում հաջող հանդես գալու համար անհրաժեշտ է, որ մերսիսայդցիները համալրումներ ունենա:
Հաղորդվում է, որ Բանեգայի համար արված առաջին առաջարկը, որը կազմել է 6 մլն ֆունտ, մերժվել է: