Պրեմիեր Լիգայի 4֊րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 12֊րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։
Լոնդոնյան ակումբը ոչ մի խնդիր չունեցավ «Գուդիսոն Պարկում»՝ տանելով վստահ հաղթանակ։ Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ անգամ էլ դաշտի տերերի դարպասը գրավեց Քրիստիան Էրիկսենը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 7 միավորով բարձրացավ 5֊րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 28ր, 46ր, Էրիկսեն՝ 42ր։