• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թիմի ֆուտբոլիստներն իրենց մեղավոր են զգում

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն խոստովանել է, որ թիմի ֆուտբոլիստներն իրենց մեղավոր են զգում գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռացման համար։

Տուխելը հեռացվեց Չեմպիոնների լիգայում Զագրեբի «Դինամոյից» կրած 1:0 հաշվով պարտության հաջորդ օրը, չնայած «Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին պնդում էր, որ արդյունքը կապ չունի դրա հետ, և ինքը և Թոմասը պարզապես նույն ապագան չէին տեսնում:

Բելիի խոսքերը չեն փոխում այն ​​փաստը, որ «կապույտները» վատ են սկսել մրցաշրջանը, ու Ժորժինյոն և նրա թիմակիցները հասկանում են, որ Տուխելը կարող էր մնալ իր պաշտոնում, եթե արդյունքները տարբեր լինեին:

«Իհարկե, մենք հիանալի ժամանակ անցկացրինք Թոմասի հետ և գնահատեցինք այն ամենը, ինչ նա արեց մեզ, երկրպագուների և բոլորի համար»:

«Դա բոլորի համար անակնկալ էր, կներեք, բայց այն, ինչ ասվել է խաղացողների միջև, կմնա խաղացողների միջև»:

«Իհարկե, խաղացողներն էլ են իրենց մեղավոր զգում, քանի որ մենք թիմ ենք, սա միայն մեկի պարտականությունը չէ, մենք թիմ ենք, կոլեկտիվ, այնպես որ, իհարկե, պատասխանատու ենք կատարվածի համար»:

«Մենք փորձեցինք անել հնարավորը, որպեսզի շտկենք իրավիճակը: Դա չստացվեց: Այժմ մեր խնդիրն է վերականգնել վստահությունը մեր հանդեպ»,- Ժորժինյոյի խոսքերն է մեջբերում

Հետաքրքիր փաստեր