«Նյուքասլի» դարպասապահ Թիմ Կրուլը կոճի վնասվածքի պատճառով կբացակայի մեկ ամիս: Այդ վնասվածքը Կրուլը ստացել էր մեկ շաբաթ առաջ՝ Խարկովի «Մետալիստի» հետ խաղում:
Առաջիկա ամսում «կաչաղակների» դարպասը կպաշտպանի Ռոբ Էլիոթը, ով արդեն մասնակցել է մեկ խաղի, որում «Նյուքասլը» 4:2 հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»:
Ավելացնենք, որ «Սուոնսիի» հետ խաղում հնարավոր է թիմին չկարողանա օգնել նաև «կաչաղակների» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին: