«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը կարծում է, որ իր թիմում չափից շատ ֆուտբոլիստներ ունեն նույն մակարդակը, ինչի պատճառով մեկնարկային կազմը որոշելիս նա դժվարանում է:
Շերվուդի խոսքերով, հիմնական կազմում իրենց տեղն ապահովել են միայն դարպասապահ Ուգո Լյորիսը, կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը և հարձակվող Էմանուել Ադեբայորը: Մյուս ֆուտբոլիստներն իրենց վարպետությամբ նման են միմյանց:
-Ես իմ ֆուտբոլիստներին շատ ավելի լավ գիտեմ, քան ուրիշ մեկը: Ես չեմ կարող ասել «Տոտտենհեմի» լավագույն 11 ֆուտբոլիստներին: Նրանք միմյանց այնքան նման են, որ դժվար է ընտրություն կատարել:
Բացառություն են Լյորիսը և Ադեբայորը: Քրիստիան Էրիկսենը նույնպես դարձել է հիմնական կազմի լիարժեք ֆուտբոլիստ,- ասել է Շերվուդը: BBC