«Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին չի կարողացել ձեռք բերել պորտուգալական «Պորտիմոնենսե» ակումբը։
Այն, որ Բելին և գործընկերները բանակցում են «Պորտիմոնենսեի» գնման շուրջ, հայտնի դարձավ դեռ սեպտեմբերին։ «Կապույտների» ղեկավարները ցանկանում են կառուցել իրենց սեփական ակումբային կայսրությունը City Football Group-ի օրինակով, որը գլխավորում է իրենց առաջատար «Մանչեսթեր Սիթին»:
Բելին 35 մլն ֆունտ է առաջարկել «Պորտիմոնենսեի» 75 տոկոս բաժնետոմսերի համար, հայտնում է Evening Standard-ը, սակայն պորտուգալական ակումբը, որը նախկինում մերժել էր «Սիթիի» ներդրումը, մերժել է նաև ամերիկացի գործարարին։
Չնայած այս անհաջողությանը, Բելին և գործընկերները շարունակում են ակումբներ փնտրել գնելու համար՝ դիտարկելով տարբերակներ Ֆրանսիայում, Բելգիայում և Բրազիլիայում, այդ թվում՝ Ստրասբուրգում: