Մի քանի շաբաթ մտածելուց հետո Թոմ Ինսը որոշեց մերժել «Ինտերի» առաջարկը և կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում:
Ինչպես գիտենք, այժմ 22-ամյա անգլիացին, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով հանդես եկավ «Կրիստալ Փելեսում», հասանելի է որպես ազատ կարգավիճակով ֆուտբոլիստ:
-Իմ ընտանիքի հետ երկար քննարկելուց հետո ես որոշեցի, որ իմ ապագան պետք է կապված լինի Պրեմիեր Լիգայի հետ: Առաջարկ կա եվրոպական մի քանի ակումբներից, սակայն ես վստահ եմ, որ կարիերայիս այս հատվածում պետք է մնամ Անգլիայում,- ասել է Ինսը: Sky Sports