Անգլիացի վինգեր Թոմ Ինսը չի բացառել, որ կարող է մշտական պայմանագիր ստորագրել «Կրիստալ Փելեսի» հետ:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի երկրորդ կեսից Ինսը «Բլեքբեռնից» վարձավճարով տեղափոխվեց «Փելես»: Այժմ ավարտվել է Թոմի պայմանագիրը երկու ակումբների հետ էլ, և նա կարող է միանալ այն ակումբին, որին ցանկանա:
22-ամյա անգլիացուն չհաջողվեց դառնալ «արծիվների» հիմնական կազմի ֆուտբոլիստ, քանի որ լավ մարզավիճակում էին Ջեյսոն Պանչեոնը և Յաննիկ Բոլասին, սակայն Ինսը չի բացառել Տոնի Պյուլիսի թիմում մնալու տարբերակը:
-Ինձ դուր եկավ «Կրիստալ Փելեսը»: Ֆուտբոլիստները, ղեկավարները և երկրպագուները ինձ լավ ընդունեցին: Բարդ է լինել վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստ: Ամեն դեպքում, դու ակումբի լիարժեք ֆուտբոլիստ չես, սակայն եթե մեզ հաջողվի նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա ես կքննարկեմ այդ հարցը: Չեմ բացառում այստեղ մնալու տարբերակը,- ասել է Ինսը: Sky Sports