Մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է իր հարձակվող Օլիվյե Ժիրուին հետ ուղարկել Ֆրանսիա:
Ժիրուն փայլուն սկսեց այս մրցաշրջանը, խաղում էր առանց փոխարինման և գոլեր էր խփում: Իսկ այժմ Օլիվյեն աչքի չի ընկնում արդյունավետությամբ: Բացի այդ, ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Վենգերն ավելի շատ հիասթափված է այն բանից, որ Ժիրուն խախտել է ակումբի կանոնադրությունը, երբ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղից առաջ հյուրանոցի իր համար մոդել էր բերել:
Ամռանը ակումբը կլքի նաև Նիկլաս Բենդտները, ով կհեռանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: «Էմիրեյթսից» կարող է հեռանալ նաև Լուկաս Պոդոլսկին, ում ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»:
Արսեն Վենգերը կփորձի գնել Յուլիան Դրակսլերին՝ «Շալկե-04»-ից, Մարիո Մանջուկիչին՝ «Բավարիայից», Յոսիպ Դրմիչին՝ «Նյուրմբերգից» և Ալվարո Մորատային՝ «Ռեալից»: