• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո․ «Ինքս կհեռանամ, եթե տիտղոս չնվաճենք»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ կհեռանա ակումբից, եթե չկարողանա «կապույտների» համար տիտղոս նվաճել:

«Ստեմֆորդ Բրիջում» իր աշխատանքային առաջին շրջանի ընթացքում Մոուրինյոն երկու անգամ հաղթեց Պրեմիեր Լիգան, երկու անգամ՝ Լիգայի գավաթը և մեկ անգամ՝ Անգլիայի գավաթը:

Մոուրինյոն հուսով է, որ աշխատանքային երկրորդ շրջանը նույնպես հաջող կլինի: Սակայն եթե ինչ որ բան այնպես չընթանա, ապա Ժոզեն չի սպասի, որ իրեն հեռացնեն:

-Իհարկե, ամեն ինչ անում եմ տիտղոսներ նվաճելու համար: Իմ ԴՆԹ-ն չի փոխվել, իմ բնույթն է այդպիսին: Ես այն մարդկանց տեսակին չեմ պատկանում, ովքեր կարող են առանց տիտղոսի մեկ ակումբում մի քանի տարի մնալ:

Դրա համար, ես չեմ սպասի, որ ակումբն ինձ ասի․ «Մենք գոհ չենք քեզնից, հաջողություն»: Ես առաջինը կասեմ․ «Ես արեցի հնարավոր ամեն ինչ, սակայն չհասա հաջողության: Դրա համար ես հեռանում եմ»:

Սակայն ես զգում եմ, որ տիտղոսներն իրենք իրենց կգան: Դա կլինի շնորհիվ ակումբի կայուն խաղի, որին մենք ձգտում ենք: Այս պահին ակումբը պատրաստ է դրան, և ես նույնպես պատրաստ եմ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: