«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Վեստ Բրոմվիչի» հետ երեկվա խաղում 11 մետրանոց նշանակելու Անդրե Մարիների որոշումը, որի շնորհիվ իր թիմը խուսափեց պարտությունից, միանգամայն իրավացի էր:
Երեկ մոտ էր այն պահը, երբ Մոուրինյոն Պրեմիեր Լիգայի շրջանակներում առաջին պարտությունը կկրեր «Սթեմֆորդ Բրիջում»: Ի ուրախությունը Ժոզեի, խաղավարտից վայրկյաններ առաջ մրցավարը 11 մետրանոց հարվածի հնարավորություն տվեց «ազնվականներին», որն էլ անվրեպ իրացրեց Էդեն Ազարը:
-Այո, ես կարծում եմ, որ դա 11 մետրանոց էր: Մարիները Եվրոպայի լավագույն մրցավարներից մեկն է: Իսկ ահա մեր խաղից ես գոհ չեմ, քանի որ շատ սխալներ թույլ տվեցինք,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը: