• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժորես Օկորը մերժել է «Չելսիին»

Ժորես Օկոր«Նորշելանդի» և Դանիայի հավաքականի 20-ամյա կենտրոնական պաշտպան Ժորես Օկորը խոստովանել է, որ հրաժարվել է տեղափոխվել «Չելսի»:

Օկորի անունը վաղուց կապում են Պրեմիեր Լիգայի հետ: Հունվարին նրան ձեռք բերելու անհաջող փորձ կատարեց «Ֆուլհեմը»: Խոսվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին: Ժորեսն իրական հնարավորություն ուներ «Չելսի» տեղափոխվելու, բայց երիտասարդ ֆուտբոլիստը կարծում է, որ այնտեղ չի կարող կանոնավոր խաղալ:

-Ես նախընտրեցի մերժել «Չելսիին», քանի որ այս տարբերակն իմ մարտավարությանը չի համապատասխանում, որը ես ունեմ ապագայիս հետ կապված: Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ խաղամ հիմնական կազմում, իսկ այնտեղ դա անհնար կլիներ:

Սակայն ես սիրում եմ ֆուտբոլը, և ցանկանում եմ խաղալ կանոնավոր: Այդ պատճառով, եթե ես շարունակեմ ուշադրություն գրավել իմ խաղով, ապագայում իմ ֆուտբոլային խաղամակարդակը կհասցնեմ «Չելսիի» մակարդակին,- TV2 Denmark-ին տված հարցազրույցում ասել է Օկորը: