Մանչեսթեր Սիթի – Շեֆֆիլդ Յունայթեդ 1-0 ( xG 1.42 xG 0.18)
Գաբրիել Ժեզուսի արդյունավետ հարվածի շնորհիվ Մանչեսթեր Սիթին տարավ իր 12-րդ անընդմեջ հաղթանակը բոլոր մրցաշրերում և մասնավորապես 8-րդը ՝ Պրեմիեր Լիգայում։
«Մենք գիտեինք, որ դժվար է լինելու հաղթել այսօր, մարդիկ սպասում են, որ Մանչեսթեր Սիթին ամեն անգամ պետք է հաղթի 5-0 հաշվով, բայց իրականությունը լրիվ այլ է։ Այս հաղթանակների շարքը՝ բաղկացած 12 անընդմեջ հաղթանակներից մեզ համար շատ կարևոր է։ Խաղացողները վազում են, պայքարում են, ինչպես իսկակական գազաններ։
Այսօրվա մեր մրցակցի հետ շատ բարդ էր, խաղավերջում մենք կարող էին նույնիսկ բաց թողնել հաղթանակը»,- խաղից հետո նշեց Գվարդիոլան։