Իտալական «Ինտերի» ներկայացուցիչները մեկնել են Լոնդոն, որպեսզի համաձայնեցնեն «Տոտտենհեմի» կիսապաշտպան Պաուլինյոյի վարձակալության տրանսֆերը:
26-ամյա Պաուլինյոն չի կարողանում արդարացնել այն հույսերը, որը նրա հետ կապել էր լոնդոնյան ակումբը՝ 2013թ-ի ամռանը վճարելով 17 մլն ֆունտ: Այժմ բրազիլիացին չի մտնում Մաուրիսիո Պոչետինոյի խաղային պլաններում:
«Տոտտենհեմը» պատրաստ է բաց թողնել Պաուլինյոյին այլ ակումբ: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Միլանի «Ինտերը» ցանկանում է մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել Պաուլինյոյին, և իտալական ակումբի ներկայացուցիչներն արդեն Լոնդոնում են:
Աղբյուրի հաղորդմամբ, «Ինտերը» կփորձի նաև համաձայնեցնել Պաուլինյոյի ամբողջական տրանսֆերը վարձակալության ժամկետից հետո գնելու պայմանները: