• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվան Ռամիսը կբացակայի մինչև մրցաշրջանի ավարտը

Իվան Ռամիս«Ուիգանի» պաշտպան Իվան Ռամիսը բաց է թողնելու մրցաշրջանի մնացած մասը: Նա վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած «Ֆուլհեմի» հետ խաղում (1:1):

Այդ հանդիպման վերջնամասում Ռամիսը ընդհարվեց «Ֆուլհեմի» հարձակվող Դիմիտար Բերբատովի հետ: Բժիշկները ստիպված եղան նրան պատգարակով տանել: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ պաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը չի կարող օգնել իր թիմին:

-Սա մեծ հարված է մեզ համար, որովհետև Իվանը մեր հիմնական ֆուտբոլիստներից մեկն է: Միևնույն ժամանակ կարող ենք հանգիստ շունչ քաշել, որովհետև կարծում էինք` վնասվածքն ավելի լուրջ է:

Ամենակարևորն այս պահին Իվանի առողջությունն է: Մենք պետք է մտածենք նրան վիրահատելու մասին, իսկ նա` արագ ապաքինվելու:

-Ակումբը կանի ամեն ինչ, որպեսզի նա ստանա բժշկական լավագույն օգնությունը և վերադառնա նախկին մարզավիճակին,- հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:

Հիշեցնենք, որ 28-ամյա իսպանացին «Ուիգան» է տեղափոխվել անցած ամառ «Մալյորկայից»: Այս ընթացքում նա անցկացրել է 19 հանդիպում և խփել երեք գնդակ: