• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը չի կարծում, որ ԱՄՆ տեղափոխվելը կխոչընդոտի ազգային հավաքական հրավիրվելուն

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծում է, որ իր հնարավոր տեղափոխությունն ամերիկյան որևէ ակումբ չի ազդի իր հնարավորությունների վրա՝ հանդես գալու Անգլիայի ազգային հավաքականում:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ֆրենկը կդառնա ազատ գործակալ և հավանաբար կհեռանա Պրեմիեր Լիգայից: Խոսկացություններ կան, որ Լեմպարդը կարող է հետևել Դևիդ Բեքհեմի օրինակին և տեղափոխվել ԱՄՆ:

Չնայած այս ամենին՝ Ֆրենկը չի պատրաստվում ավարտել կարիերան ազգային հավաքականում: Ֆուտբոլիստը հստակ որոշել է մասնակցել 2014 թվականի Աշխարհի առաջնությանը: Ի դեպ, այդ ժամանակ նա կլինի արդեն 36 տարեկան:

-Դեռ ես հասանելի եմ Անգլիայի հավաքական հրավիրվելու համար: Ես հաստատ հասանելի եմ այժմ և հասանելի կլինեմ ապագայում: Ամբողջ ուժով փորձելու եմ անել ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ թիմի կազմում:

Չեմ կարծում, որ ակումբի ընտրությունն ինչ-որ կերպ սահմանափակում է ինձ, ներառյալ Ամերիկան: Ես դեռ գլխավոր մարզչի հետ այդ մասին չեմ խոսել: Տեսել եմ, որ նախկինում հրավիրել են այնպիսի խաղացողների, որոնք հանդես են գալիս աշխարհով մեկ:

Եթե ժամանակը գա, երբ ես հնարավորություն կունենամ մեկնել Եվրոպայի սահմաններից դուրս, ես և Ռոյ Հոջսոնն այդ մասին կխոսենք,- հայտնել է Լեմպարդը: Daily Mirror