«Լեսթեր Սիթի» 2-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)
26.12.2018, 21:51
19.08.2015, 16:53
«Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնեց «Նապոլիի» հենակետային կիսապաշտպան Գյոքհան Ինլերին գնելու մասին։ «Աղվեսները» շվեյցարիացու հետ 3 տարվա պայմանագիր են ստորագրել։
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ով Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը սկսեց երկու հաղթանակով, 31֊ամյա Ինլերին դիտարկում է որպես Էստեբան Կամբիասոյին փոխարինող, ով լքել է «Քինգ Փաուեր Սթեդիումը»։
Ինլերն իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցել է ավելի քան 80 հանդիպման և «Լեսթերին» կարող է օգնել միջին գծում, որտեղ մինչ այս Ռանիերիի տրամադրության տակ էին միայն Դենի Դրինկուոթերը, Էնդի Քինգը և ևս մեկ նորեկ Նգոլո Կանտեն։
Այս պարագայում, Ինլերը դարձավ այս ամառվա ընթացքում «Լեսթերի» վերցերորդ նորեկն՝ արդեն հիշատակված Կանտեից, Շինջի Օկազակիից, Ռոբրետ Հութից, Քրիստիան Ֆուկսից և Յոհան Բենալուանից հետո։
26.12.2018, 21:51
22.12.2018, 21:12