Լիգայի գավաթի 3-րդ փուլում «Արսենալը» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» արգելքը:
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին և գործը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերին, որտեղ ավելի դիպուկ էին «Արսենալի» ֆուտբոլիստները:
Ավելացնենք, որ հաջորդ փուլում Արսեն Վենգերի սաները կմրցեն «Չելսիի» հետ:
Գոլեր․ Այսֆելդ՝ 61ր, Բերաինո՝ 71ր: