«Լիվերպուլը» շատ մոտ է այն բանին, որ վարձակալի «Բարսելոնայի» 22-ամյա վինգեր Քրիստիան Տելյոյին:
Ինչպես հաղորդում է talkSPORT պարբերականը, հենց Տելյոն կդառնա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բրենդան Ռոջերսի թիմի առաջին նորեկը: Ընթացիկ մրցաշրջանում Քրիստիանն ընդամենը երկու անգամ է հայտնվել «Բարսելոնայի» հիմնական կազմում:
Ավելացնենք, որ Տելյոյի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ կլրանա 2018թ-ին: Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10.5 մլն ֆունտ: