«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է, որ ամռանը ակումբը կքննարկի Սթիվեն Ջերարդի նոր պայմանագիրը:
33-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում հանդես եկավ նոր դիրքում՝ հենակետայինի: Եվ չնայած, որ Սթիվենի ներկայիս պայմանագիրը կլրանա մեկ տարի հետո, ակումբն արդեն մտածում է նոր պայմանագրի մասին:
-Սթիվենը կլինի այն ֆուտբոլիստներից մեկը, ում պայմանագրով կզբաղվենք ամռանը: Ես վստահ եմ, որ նա կարող է խաղալ նաև 2015թ-ից հետո: Ընթացիկ մրցաշրջանում նա բարձր մակարդակով է ցուցադրում իր որակները:
Նա լավ է հանդես գալիս որպես ավագ և որպես ֆուտբոլիստ, և ես ցանկանում եմ, որ դա շարունակվի,- ասել է Ռոջերսը: Liverpool Echo