«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը տուգանվել է ակումբի կողմից «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար:
Այս մասին հայտնել է անձամբ խաղացողը թվիթերյան իր էջում:
«Երեկ կայացած խաղի ժամանակ իմ թույլ տված անընդունելի արարքի համար ակումբը տուգանել է ինձ: Խնդրել եմ ակումբի ղեկավարությանը այդ գումարը նվիրաբերել «Հիլլսբորոյի» ողբերգության ժամանակ իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին այն անհանգստության համար, որ պատճառել եմ «Լիվերպուլին» և Իվանովիչին»,- գրել է ուրուգվայցին:
Հայտնի չէ, թե ինչքան է տուգանվել ֆուտբոլիստը: